ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար:
Ճապոնիան առաջամարտիկ է հանդիսանում ծերացող հասարակություն ունենալու, փոփոխվող ժողովրդագրությանը հարմարվելու հարցում, որին նպաստում է վերջին տարիներին արձանագրված ծնելիության ցածր մակարդակը և ներգաղթը սահմանափակելու քաղաքականությունը: Բայց այսպիսի կարգավիճակ ունենալու հեռանկարը գործնականում սպառնում է ամբողջ աշխարհին:
Հնդկաստանում, որը շուտով կդառնա ամենաբնակեցված երկիրը, գերազանցելով Չինաստանին, առաջիկա երկու տասնամյակների ընթացքում բնակչությունը կավելանա 200 միլիոնով: Ըստ միջազգային փորձագետների՝ այս հանգամանքը Հնդկաստանի համար կստեղծի մի շարք խնդիրներ, քանի որ երկրի զարգացած հարավային շրջանում կանխատեսվում է, որ մինչև 2025թ.-ը բնակչության 5-ից 1-ը կլինի 60-ից բարձր տարիքի, որն էլ մեծ ծանրաբեռնվածություն կստեղծի պետության ֆինանսական համակարգի համար:
Ծնելիության ցուցանիշի և զուգահեռաբար մահացության մակարդակի նվազումը արագացնում է բնակչության ընդհանուր ծերացումը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հարյուրամյակի կեսերին այն երկրների մեծ մասը, որոնք դեռ կօգտվեն երիտասարդ հասարակություն ունենալու առավելությունից, կգտնվեն Աֆրիկայի հարավում:
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` ժողովրդագրական փոփոխությունները տեղի են ունենում դանդաղ: Պտղաբերության վերաբերյալ տվյալները կառավարություններին և գիտնականներին տալիս են տասնամյա նախազգուշացում այն մասին, թե ինչպես կփոխվի նրանց բնակչությունը, եթե տեղի չունենան այնպիսի խոշոր աղետներ, ինչպիսիք են պատերազմները և համաճարակները:
Քանի որ տարեցների խնամքի համար վճարելու դրամական միջոցներ փնտրելը պահանջում է ռեսուրսների վերաբաշխում և ֆինանսկան համակարգի վրա էլ ավելի մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում՝ արևմտյան կառավարությունները նոր քաղաքականություն են վարում՝ մարդկանց ավելի երկար աշխատանքով ապահովելու համար:
Անցած շաբաթ, օրինակ, Ֆրանսիայում աշխատողները փողոց էին դուրս եկել գործադուլներով՝ ի նշան կառավարության՝ կենսաթոշակային տարիքը երկու տարով՝ մինչեւ 64 տարեկանը բարձրացնելու ծրագրերի դեմ բողոքի: Չնայած ֆրանսիացիների խորը վրդովմունքին, նրանց կենսաթոշակային տարիքը զիջում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում թոշակի անցնելու համար սահմանված տարիքին:
«Մենք անցումային շրջան ենք ապրում 21-րդ դարում, և մենք պետք է հարմարվենք այս տարիքային կառուցվածքային անցմանը, այլ ոչ թե պայքարենք դրա դեմ: Երբ կենսաթոշակները առաջին անգամ ներդրվեցին 19-րդ դարում, մինչև 60 տարեկան ապրելը վիճակագրորեն համարժեք էր այսօրվա 100 տարեկան դառնալուն». իր ելույթում ասել է Օքսֆորդի համալսարանի գերոնտոլոգիայի պրոֆեսոր Սառա Հարփերը:
«Ֆրանսիայի իրավիճակը, կարծես, լավ օրինակ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Քաղաքականության փոփոխությունը հարվածում է այն մարդկանց, որոնք արդեն պատրաստվում էին թոշակի գնալ: Երիտասարդ աշխատողների թվի նվազումը չի կարող ֆինանսապես աջակցել տարեց կենսաթոշակառուների աճող թվին»,-նշել է Լեոնարդ Դևիսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հերոնտոլոգիայի ամբիոնի վարիչ Էյլին Քրիմինսը, որի գնահատմամբ` 20 երկրում վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ տարեցներ իրականում չեն ցանկանում ամբողջությամբ թոշակի անցնել՝ եկամուտի, ինքնահաստատման և կարգավիճակի փոփոխության պատճառով:
«Այն, ինչ նրանք իսկապես ցանկանում են և ինչի կարիք ունեն, դա ավելի ճկուն աշխատանքային պայմաններն են և հոգատար վերաբերմունքը»,- նկատում է Քրիմինսը:
Բնակչության ծերացման կողմնակի ազդեցություններից մեկը հանդիսանում է նաև տարեց խնամակալների աճող թիվը, այսինքն, երբ տարեց մարդիկ, ովքեր դեռ կարող են աշխատել, բայց հանգամանքների բերումով ստիպված են խնամել իրենցից ավելի մեծահասակ հարազատներին:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում խնամակալների մեջ մեծ թվով տարեց տղամարդիկ են ներառված, որոնք խնամում են իրենց կանանց: Չնայած տղամարդիկ, ըստ վիճակագրության, ավելի երիտասարդ տարիքում են մահանում քան կանայք՝ ծխելու դեմ պայքարի արշավները, հատկապես 1980-ականներից ի վեր, զգալի ազդեցություն են ունեցել ինսուլտներից, սրտի կաթվածներից և քաղցկեղից մահացության մակարդակի նվազեցման վրա:
Այն երկրները, որտեղ խնամքի պետական համակարգերը թույլ են, կարող են հատկապես խոցելի լինել բնակչության ծերացման հետևանքների նկատմամբ, քանի որ այդ հանգամանքն անդրադառնում է նաև աշխատաշուկայի վրա:
Մասնավորապես՝ աշխատող մարդիկ ստիպված են լինում ընտրություն կատարել՝ աշխատելու կամ իրենց երեխաներին և տարեց հարազատներին խնամելու միջև:
Մերօրյա աշխարհում գնալով ավելանում են կանայք, ովքեր ունեն կրթություն ստանալու և տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններ, և նրանք նախընտրում են ավելի քիչ երեխաներ ունենալ: Հետևաբար, այն երկրները, որոնք ցանկանում են բարձրացնել ծնելիության մակարդակը պետք է ապահովեն նաև որակյալ և հասանելի խնամք երեխաների համար:
Վատթարացող ժողովրդագրության դեմ պայքարի ակնհայտ միջոցներից մեկը նաև միգրացիան խրախուսելն է, որը, սակայն, ոչ բոլոր երկրների կողմից է ողջունելի քայլ համարվում:
Հայաստանը ևս բախվել է ծերացող հասարակություն ունենալու հիմնախնդրին, որն ունի ավելի խորը, համակարգային վերլուծության կարիք:
|
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն